Արսեն Բաբայանի ԲԼՈԳԸ
  • Home
  • ԻՄ ՄԱՍԻՆ
  • ՀՂՈՒՄՆԵՐ
  • ՏԵՍԱԴԱՐԱՆ
  • ՖՈՏՈԱԼԲՈՄ
Follow

ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

May14
2012
Written by Արսեն Բաբայան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2012թ. ապրիլի 27-ին քննելով «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Թաթուլ Մանասերյանի ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, հրապարակել է նախադեպային որոշում:

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիմնական նպատակներից է օրենքների միատեսակ կիրառությունը, այսինքն՝ եթե օրենքը որոշակի ձևով կիրառվել է մի անձի նկատմամբ, ապա հասարակության մնացած անդամները նմանատիպ գործերով կարող են դատարանից պահանջել, որպեսզի նույն օրենքն իրենց նկատմամբ էլ նույն կերպ կիրառվի: Բացի այդ, օրենքի միատեսակ կիրառման համար կարևոր է այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի որոշումներն ավելի մատչելի լինեն հասարակության համար:

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հանրության շրջանում վերջին տարիներին լայն քննարկման առարկա է դարձել ընդդեմ լրատվության միջոցների ներկայացված հայցերի դատական գործերն ու դրանցով կայացված դատական ակտերը՝ Դատական դեպարտամենտը հանրության ուշադրությանն է ներկայացնում վերոհիշյալ գործով կայացված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Եթե ժամանակ ունենամ հետագայում կանդրադառնամ այս որոշմանը: Կփորձեմ ներկայացնել ավելի հանրամատչելի:

Posted in ԻՐԱՎԱԿԱՆ

Հարգելի ընկերներ և գործընկերներ

Feb23
2012
Written by Արսեն Բաբայան

Ցանկանում եմ տեղեկացնել, որ 2012թ. փետրվարի 23-ին նշանակվել եմ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնում: Նշված ծառայությունը դատական դեպարտամենտի համակարգում սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից, որը պետք է լուսաբանի Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և դատական դեպարտամենտի գործունեությունը և ապահովի զանգվածային լրատվության միջոցների ու դատական դեպարտամենտի համագործակցությունը:
Ծառայությունը միաժամանակ իրականացնում է օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտ գործառույթներ:
Սիրով տեղեկացնում եմ, որ պատրաստ եմ համագործակցության բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Առաջարկում եմ միասին փնտրենք ու գտնենք բոլոր այն ուղիները, որոնք կնպաստեն դատական իշխանության ու հանրության փոխշահավետ համագործակցությանը:
Այս նպատակով ձեզ եմ ներկայացնում իմ կոնտակտային տվյալները և հայտնում շուրջօրյա համագործակցության պատրաստակամություն:
Աշխատանքային հեռ. 511 707
բջջային: 094 568002
e-mail: press@court.am, arsen.babayan@judiciary.am

Posted in ԱԶԱՏ ԹԵՄԱ

Բովանդակությունը թողել ու անիմաստ քննարկումներ ենք սկսել

Feb16
2012
Written by Արսեն Բաբայան

Ոստիկանության համազգեստի հետ կապված բազմաթիվ քննարկումներ եղան ՖԲ-ում: Ցավալի է, որ համազգեստը կարողացավ այդքան հակասական կարծիքներ առաջացնել: Որևէ կերպ չքննարկվեց ասենք այն, որ այս համազգեստը կրելու են միայն մեկ ստորաբաժանման սպաներ, այդ սպաները խոսելու են ամենաքիչը 3 լեզվով, այդ սպաները հատուկ բժշկական վերապատրաստում են անցել: Այս ստորաբաժանման ծառայողներն անգամ կկարողանան երեխայի ծնունդ ընդունել, եթե նման անհրաժեշտություն լինի: Այս համազգեստ կրող սպաները անցնում են նաև հոգեբանական վերապատրաստում: Եվ ի վերջո, հենց այս համազգեստի վրա առաջին անգամ կարող ենք տեսնել ոչ թէ արծիվ, գայլ ու այլ գազան, այլ՝ աղավնի: Մի խոսքով բովանդակությունը թողել ու անիմաստ քննարկումներ ենք սկսել: Ցանկացած նորություն, անկախ լավ ու վատից, անհասկանալի պատճառներով մեր երկրում դժվարությամբ է ընդունվում:

Posted in ԱԶԱՏ ԹԵՄԱ

Ֆեյսբուքյան մտորումներ. Պետական վերահսկողություն

Jan31
2012
Written by Արսեն Բաբայան

Պետական կառավարման համակարգում վերահսկողությունը չի կարելի աչքաթող անել։ Ավելին, վերահսկողությունն է այն հիմնական մեխանիզմը, որը բերում է պետական կառավարման որակի արդյունավետ բարելավման։ Սակայն վերահսկողություն գործիքը ահագին զգույժ ու չափավոր պիտի կիրառվի, քանի որ դրա ավել չափաբաժինը թողնում է ամբողջությամբ հակառակ էֆեկտը։ Վերահսկողությունը նման է դեղի, որի չարդարացված շատ օգտագործումն առաջացնում է այլ հիվանդություններ։ Ցավոք ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին մենք հաճախ վերահսկողություն դեղամիջոցը շատ ենք նշանակում։

Վերահսկվող օբյեկտի կազմը ենթակա թարմացման, քանի որ հին մեթոդներից արագ անցումը խիստ վերահսկման նոր մոդելին կարող է իրենց մոտ առաջանում է գլխապտույտ։ Իսկ քաղաքացու մոտ՝ սրտխառնոց։

Եթե դիտարկենք ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բարեփոխումները, ապա չենք կարող չկարևորել նաև այդ գործընթացում ճիշտ վերահսկողության դերը: Այսօր, ռեգիստրի գործակալության գործառույթներն ամբողջությամբ կատարվում են էլեկտրոնային եղանակով, ինչը հեշտ ու արդյունավետ մեխանիզմներ է ստեղծում արագ ու որակյալ սպասրակման ու ճիշտ վերահսկման համար: Շատ շուտով պատրաստ կլինի այդ գործընթացը վերահսկելու էլեկտրոնային մեխանիզմները, ըստ որի վերահսկողություն իրականացնող ծառայությունն իրական ժամանակում կտեղեկանա այն խախտումների մասին, որոնք կարող են թույլ տրվել ասենք գրանցման ժամկետների առումով: Սա լավ է, արդյունավետ միջոց է, բայց մյուս կողմից էլ մտավախություն կա, որ ժամկետները չխախտելու համար աշխատակիցը կարող է անհիմն մերժումներ կամ գրանցումներ կատարել: Այսինքն, անհրաժեշտ է ամբողջական գործիք, մասնավորապես՝ պետք է միաժամանակ ուսումնասիրել թեկուզ ճիշտ ժամկետներում կատարված մերժումների կամ գրանցումների օրինականությունը: Մեր բաժնում դեռ մտածում ենք այս ծրագրի իրագործման կատարելագործման ուղղությամ: Որպես օրինակ առաջարկում եմ դիտարկել հայտնի «Հսկիչ գնում» վերահսկողության գործիքը:

Ֆեսբյուքյան քննարկումների ընթացքում ճիշտ նկատեց Մերի Գևորգյանը՝ «Կարծում եմ որ այդ վերահսկողության մթնոլորտը և դրա արդյունքերը պետք է տեսանելի լինեն նաև ցացկացած քաղաքացու: Հույս ունեմ նաև, որ վերահսկողության դեղահաբի նկատմամբ իմունիտետ չի զարգանա:…..»: Իսկապես, իմունետի առումով մտահոգվելու առիթը կա, ուստի պետք է նոր մոդելներ ևս մտածվեն:

Այս ամենին զուգահեռ անհնար է չտեսնել արդեն կատարված մի շարք կարևոր բարեփոխումներ, դրանց մասին հաճախ ենք լսում տարբեր շրջապատներում:

Posted in ԻՐԱՎԱԿԱՆ

Տեսակցությունների նոր պայմաններ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

Dec19
2011
Written by Արսեն Բաբայան

Հիշո՞ւմ եք, որ ժամանակին բլոգումս խոսել էի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կատարված վերանորոգումների մասին: Այն ժամանակ վերանորոգվել էին բանտի զուգարաններն ու լոգասենյակները:

Այս մեկը, որ ներկայացնում եմ տեսանյութի տեսքով՝ աննախադեպ է: Առանց հուշարար տեքստերի դիտելիս թվում է թե որևէ բարձրակարգ հյուրանոցի մասին է տեսահոլովակը: Ինչևէ, չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը: Դիտեք ստորև ներկայացված տեսանյութը և կհամոզվեք, որ նման բան անգամ ձեր մտքով չեր կարող անցնել:

Դիտելու ընթացքում մի մոռացեք, որ դուք դիտում եք բանտի կադրեր:

Posted in ԱԶԱՏ ԹԵՄԱ
← Older Entries

Գրառումներ

  • ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
  • Հարգելի ընկերներ և գործընկերներ
  • Բովանդակությունը թողել ու անիմաստ քննարկումներ ենք սկսել
  • Ֆեյսբուքյան մտորումներ. Պետական վերահսկողություն
  • Տեսակցությունների նոր պայմաններ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
  • Ամանորյա տոները վերածենք իսկական տոնի
  • Արդյո՞ք պետք է վճարել պետական տուրք իրավաբանական անձի հիմնադրի մասին տեղեկանք ստանալու համար
  • Open letter to UEFA president
  • «ԱրմենԹել». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ստոր սուտը
  • Ինչո՞ւ տապալվեց Ալեսանդրո Սաֆինայի ասուլիսը
  • Տեռորիստների հետ չեն երկխոսում, տեռորիստներին ոչնչացնում են
  • ՀԱԿ-ը սրընթաց կերպով պատրաստվում է հերթական ընտրություններին
  • Էմմիի և Լևոն Տեր-Պետրոսյանի նմանությունը
  • Մի պատմություն, որը գրեցի ու կիսատ թողեցի
  • Ռազմական զգացողություններ

RSS EasyLife.am

  • Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ամուսնացել է 20/05/2012
  • Կանայք «վատ տղաների» են սիրում. հետազոտություն 17/05/2012
  • Առողջ սննդակարգը նպաստում է նորմալ սեռական կյանքին 16/05/2012
  • Ռաուլ. ««Ես դեռ կվերադառնամ «Ռեալ»» 16/05/2012
  • «Եվրատեսիլի» հայկական պատվիրակությունը մեկնաբանում է Հայաստանին տուգանելու հանգամանքը 16/05/2012
  • Ճնշվածության դեմ կարելի է պայքարել այգում քայլելով 16/05/2012
  • Սնվելուց երեք ժամ անց սկսվում է ճարպերի կուտակման գործընթացը 16/05/2012
  • Այսօր մեկնարկում է Կաննի կինոփառատոնը 16/05/2012
  • ԱՄՆ-ում «Սև արկղերը» պարտադիր կլինեն նաև ավտոմեքենաներում 16/05/2012
  • Երկու ձեռքը միաժամանակ ստեղծում են երկու տարբեր նկարներ 14/05/2012

Ես` Facebook-ում

*

Գրառումների օրացույց

May 2012
M T W T F S S
« Feb    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Կարծիքներ

  • մասնագետ on «ԱրմենԹել». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ստոր սուտը
  • «ԱրմենԹել». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ստոր սուտը – Լուրեր Հայաստանից on «ԱրմենԹել». Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ստոր սուտը
  • Արսեն Բաբայան on ՀԱԿ-ը սրընթաց կերպով պատրաստվում է հերթական ընտրություններին
  • Արսեն Բաբայան on Էմմիի և Լևոն Տեր-Պետրոսյանի նմանությունը

Who's Online

1 visitors online now
0 guests, 1 bots, 0 members
Map of Visitors
Powered by Visitor Maps

EvoLve theme by Theme4Press  •  Powered by WordPress Արսեն Բաբայանի ԲԼՈԳԸ